ինքս ինձ

2026-08-24 09:43:27.252345+02

ներկա պահին ես դեռ ջահել եմ, ու իմ համար կյանքը նոր սկսվումա կարծես, ու տարբեր բաներ են կատարվում էդտեղ. մեկ ուրախ, մեկ տխուր, տարբեր աստիճանի ու խինդության։ ու ես չգիտեմ թե ինչա լինելու հետո, ինչ աստիճանի ու որքանով։ եթե ընդհանրացնենք ու շարքով դասենք ամեն բան...

ես երբեք ինձ լավը չեմ համարել, չնայած որ ինձ շատ էին ասում, որ լավն եմ։ ոչ էլ խելացի եմ ինձ դասակարգում, թեպետ և լսել եմ որ էդպես արտահայտվեն իմ մասին։ իմ ամեն արարք դիտարկվելա հիպերհոգատարության ներքո, չնայած որ շատերը դրանցից անմեղ էին ու բան չփոխող, իմ ամեն երազանք ընթացքում փլուզվելա, դրանցից որոշները մնացին որ դարձան նպատակ ու գնացին առաջ։ ես սիրել եմ մի աղջկա, ում համար պատրաստ էի ամեն ինչի։ բայց գիտակցում եմ որ ինքը ինձ ոչ սիրելա, ոչ էլ սիրումա։ ես ուզում եմ պիտանի լինեմ ազգին մի բանով, զգում եմ դեպի դրան էլ ամեն բան գնումա, սակայն ես հասկանում եմ որ նույն ազգը դա մի ժամանակ հետո կմոռանա ու կանցնի առաջ։ գիտեմ որ անվերջ չեմ ապրի, ինչքան էլ ուզեմ։ բայց գոնե երջանիկ կլինեմ որ իմ արած գործը մնումա։

շատ եմ մտածում, շատ եմ ինքս ինձ մեղադրում որոշ բաների համար, բայց միգուցե դրանիցա որ ընթացքում հայտնվել են ոչ միայն վատ, այլ լիքը լավ բաներ։ գուցե և տենց էր պետք, կամ էլ պետք չէր։ բայց գոնե ուրախ եմ որ քիչ-քիչ աճող ներդրում ունեմ իմ կյանքից դուրս...

ամեն ինչ լավ կլինի, ես ուղղակի շատ եմ զգացմունքներին տրվում։ հուսամ դա ընթացքում նույնպես կդզվի