այս էջը նվիրում եմ Անիին։ ինչի՞ – ես սիրում էի իրան, հիմա չգիտեմ։
ինձ մնար սաղ աշխարհը կնվիրեյի։ բայց քանի որ ձեռս փող չկա, թող մնա սա, միգուցե դեռ կհասցնեմ նվիրել :)
մենք պատահական էինք ծանոթացել, ես ակնկալիք չունեյի ոչնչից, ու իրար մի գեղեցիկ գարնանային օր հանդիպելուց հետո մոտս խփել էր դիոդը։ ես սիրահարվեցի ու շատ լուրջ, այնքան որ ես ընկերներիս արդեն բառացիորեն զզվացրել էի Անիի մասին խոսելով, ալ՛յա «իմ սև սիրտ, քո հրաշալի Անի»։ ես երբեք չէի մտածի որ նորից կզգամ այն ինչ զգացի 2020 թվականին․ խանդավառանք, ձգտում դեպի սիրած աղջկան, վառ մտքեր, ու իհարկե — կարոտ։ որոշեցի մի գեղեցիկ օր դադարեցնեմ իմ ու իրա տառապանքները և զանգեմ իրեն, որպեսզի խոսենք ու հասկանանք իրար, սակայն նա նախընտրեց ինձ արգելափակելը և շարունակել խոսակցությունից փախնելով ապրելը։
միգուցե և հարց առաջանա Ձեզ մոտ․ ինչի՞ եմ ես այս ամեն ինչը պատմում։ որովհետև թեպետ և նա ինձ հասկացնումա որ ես այն մարդը չեմ ում հետ նա պատկերացնումա իր հետագա շփումը, սակայն ես ցանկանում եմ լինել պարզ ու հստակ, հատուկ նրանց համար ովքեր կցանկանան իմանալ իսկությունը։ ես սիրել եմ, սիրել եմ անկեղծ, եղել ու կլինեմ այդպիսին։ դա իմ ինքնությունն է։ ես շատ եմ տեսել թե ինչպես են ինձ լքում, դավաճանում, խաբում, ու նմանատիպ մրահոնների անունները բազմաթիվ են։ բառացիորեն։ սակայն անցյալը չեմ ցանկանում վերհիշել այստեղ, այլ ցանկանում եմ ընթերցողին հասցնել այն, ինչ ես զգում եմ հիմա ու ինչ կզգամ։ այո՛, այս աղջիկը շատ հետաքրքիր և լավ անձնավորություն է, ես իրեն էլ եմ դրա մասին ասել ոչ մի անգամ, բայց անորոշությունն ու անմիտ ակնարկները իմ համար չեն, ես սիրում եմ նույն տեսակ պարզ լինել ամեն ոքի հետ, ում հետ ես շփվում եմ, ու դա ակնկալում եմ իրենցից։ չնայած, միգուցե պետք չէր ներխուժել ուրիշ նկար, կամ սիրել մեկին ում սիրտը ինձնից անկախ պատկանում է ուրիշին, ում հասնելը իր համար, համենայն դեպս, անհասանելի բարձրունք է, բայց ես կարծում եմ հետևյալը․
այսքան բաների բախվելուց հետո իմ համար շատ բաներ արդեն այդքան էլ կարևոր չեն․ ու՞մա պետք անկեղծությունը ու բարությունը, եթե այն չի հասցվում տեղ և ենթարկվումա escapism–ի։ ու՞մա պետք վերջապես արտահայտել սիրո խոստովանությունը այնտեղ, ուր նա դեռևս ակտիվ չի մտնում, ու եթե մտնի էլ կնախընտրի մաքրել հետքերը։ ու՞մ։ երևի ինձ սիրել պետք չի, հակացուցվածա, որովհետև ես այն տղամարդը չեմ ում պետք է սիրել փոխադարձ, այլ պետք է պահել անորոշության մեջ ու ապա փախչել, ես չեմ ուզում նման կերպ։ նախընտրում եմ շարժվել առաջ, իմ մտքից, իմ կյանքից։ չեմ ուզում հիասթափվել կրկին անգամ։
իսկ սա ես ուղղում եմ Անիին, որը տենց էլ չի կարդա այս ամենը, բայց ես թողնեմ․ ես երբեք չեմ վառում կամուրջները, ոչ էլ փորձում եմ անհանգստացնել որևէ մեկին։ ես միշտ հասանելի եմ դիալոգի համար, իմ կոնտակտային տվյալների համար գրի ինձ Մաստոդոնում, Ինստագրամում (ուր դու ինձ բլոկել ես, ի դեպ) և, իհարկե, գրել անձնական նամակ։ երբ էլ գրես, ես կպատասխանեմ։
~ Աշոտ