մտքեր - պեսիմիզմի մասին

2026-08-27 08:51:16.260482+02

վերջերս լսել եմ միտք, որ ես պեսիմիստ եմ։ իհարկե, սխալ բան չի ասում, քանզի պեսսիմիզմ իմ խոսքերի ու մտքերի մեջ կա, ու որոշեցի քցեմ-բռնեմ այստեղ։

իրականում ես ռեալիստ անձնավորություն եմ, որովհետև ես իմ կամքից անկախ կյանքը տեսնում եմ այն գույներով, ինչը ինձ տրվումա. լավին - լավ, վատին - վատ, նորմալին էլ նորմալ։ երեկ ես մասնակցել էի էվենթի որտեղ խոսք էր գնում արվեստի ազդեցության մասին, ու պատճառը որով արվեստով չեն հետաքրքրվում ես անվանեցի մեդիայի ազդեցությունը, որ այն բառիս բուն իմաստով դեգրադացրելա դիտողին ու տարիների ընթացքում ինչքան տեսալսողական աղբյուրները թարմացվել են այդքան ավելի խառը ու բազմազան է դարձել այդ ամեն ինչը։ այո, մեդիան ես չեմ կարող փոխել, ուղղեցին ինձ վերջում, ու կարելի է այդտեղ contribute անել (ներդրում կատարել)։ շեղվեցի թեմայից։

միշտ փորձում եմ անկեղծ լինել ու ասել ճիշտը, առանց որևէ կերպ շոյելու կամ ինչ-որ նմանատիպ բաներ անելու։ եթե միտք կա որ այդպեսա, ուրեմն ես դա ճոխացնելու որևէ միտում չունեմ։ բայց արդյո՞ք իմ մտքերը այդքան պեսիմիստական են ու ես շատ հակասող բաներ եմ ասում։ ես այդպես այդքան էլ չեմ կարծում, որովհետև այո, եղել են անցյալում դեպքեր երբ ես սխալ եմ անվանել այս կամ այն բաները, երիտասարդ տարիներին ասել եմ լիքը անիմաստ ու ապուշ մտքեր, սակայն ժամանակի ընթացքում, երբ մեծանում ես, գիտակցում ես որ ավելի հետաքրքիրա լինես կենսուրախ, անսովոր, քան թե ցույց տաս քո դառը կողմերը։ մարդիկ դա չեն սիրում, ու անպայման չի որ դա արտահայտեն քեզ։ սակայն որոշ թեմաներում երբ ճիշտ եմ համարում ասել իմ կարծիքը, միշտ ինքս ինձ մեղադրում եմ անգամ եթե կարծիքը մի տառ սխալա եղել կամ չի համապատասխանել մեծամասնությանը, կամ որևէ կերպ, հնարավորա, սխալա ընկալվել։

իմ համեմատաբար կարճ (դեռ), բայց կյանքի փորձից ես շատ չեմ հանդիպել դրական մարդկանց, դրական երևույթների ու միշտ չի որ փորձառություն եմ ունեցել դրական բաների հետ, բացասականը ավելի շատա եղել, ու իմ խնդիրները հետաքրքրական չեն, ինչի արդյունքում կարծիքս ունենումա լիքը տհաճ ու քննադատողական նոտաներ։ ու ոչ միայն երևույթների մասին, այլ նաև մարդկանց։

անընդհատ փորձելով տեսնել լավը, նկատել միայն լավը, զուգահեռաբար աչքս, ցավոք սրտի, չի վրիպում նաև վատից, ուստի շատ բաներ, նույն արվեստի հանդեպ անհետաքրքրության պատճառը ես պարզաբանում եմ ավելի շատ վատ պրիզմայից, քանզի իրականությունը այդպեսա ցույց տալիս։ իհարկե ինձ կարելիա միշտ ուղղել, ես միշտ ընդունում եմ բոլոր կարծիքները։ սակայն չեմ ուզում սխալ ընկալվել կամ չհասկացվածության պատճառով հանգել տարբեր հետևանքների, որոնց պատճառով նույն պեսիմիզմը կարող է դառնալ իմ կերպարի մի մասը։

ներկա պահին ինձ սփոփումա մի բան. իմ կյանքը նորա սկսվում, ու դեռ կարելիա ուղղել լիքը բան, մասնակցել նոր էվենթների, ինքնակրթվել ու զարգանալ լրիվ տարբեր բնագավառներում, որտեղ ես առաջ որևէ ստույգ պատկերացումներ չեմ ունեցել (նույն արվեստը, օրինակ), ու վերաիմաստավորել լիքը բան ինչը ես այլ կերպ էի պատկերացնում իմ դեռահաս տարիքին, կամ թերի կարծիք ունեյի դրանից։ հին մոնոխրոմներում որոշ բաներ այդպես արտահայտվել են, ու էլի ես դրանք ճիշտ կարծիք, ինքս, չեմ համարում։ ուստի, իմ կարծիքով, նորմալա, պեսիմիստական նոտաներով կտորները իմ մեջից ժամանակի ընթացքում կվերանան...