ես սարքեցի իմ սեփական cms-ը
2026-07-13 08:14:04.302652+00
սա բավականին ծանր խնդիր է ներկայիս կայքերի համար, որոնք աշխատում են լրիվ տարբեր framework-ներով ու CMS-ներով․ լինի դա WordPress թե Joomla, կայքը ունի յուղոտ խնդիր․ իր կոդային բազան դեռ փախնումա էշի տարիներից, երբ PHP-ն այդքան էլ զարգացած չէր, իսկ այդ ժամանակվա խնդիրները կարող էին լուծվել բավականին կացինոտ կերպ։
նմանատիպ խնդիր նաև ունի lmd.vg կայքէջը․ դեռ իր lmdr.ml դոմենային անվան ժամանակաշրջանից, որը 2022 թվականի հուլիսն է, կայքը ունեցել է բավականին վատ ու չսպասարկվող կոդ։ ես այդ ժամանակ դեռ լրիվ չէի պատկերացնում թե ինչ է նշանակում ճարտարագիտություն, ուստի գրում էի արագ ու թեթև, էնքանա որ ես շուտափույտ ստանամ արդյունք։ իհարկե կոդային բազան փոխվեց դեռ 2023 ու 2024 թվականներին, սակայն անգամ ներկայիս դրությամբ, թեպետ և զգալի խնդիրներ լուծվել են ու Դուք կարող եք ավելի հեշտ դրանով օգտվել, դեռ հիմնարար խնդիրը մնում է․ ախմախ կոդային բազա, որի սպասարկելը թեկուզ և ժամանակի ընթացքում բայց դառնալուա աղետ։
վերջերս, հուլիսի 9-ին սկսեցի սարքել Vitality-ն, այնպես ինչպես կառուցված է ներկայիս կայքի կոդային բազան և որը իր մեջ կներառի մոդուլային կառուցվածք — այնպիսին, որը թեկուզ տարիներ հետո թույլ կտա թարմացնել հիմքը, հեռացնել զիբիլները և ավելացնել օգտակար նոր հնարավորություններ, որոնք գոնե որևէ կերպ կարող են ավելացնել հարմարավետություն, ու լիքը կախումներ չունենալ այլ գրադարաններից։ այո ներկայիս դրությամբ կան մի քանի կախումներ, սակայն դրանք ընթացքում կհեռացվեն, որովհետև կոդը փորձեցի կառուցել մաքսիմալ հեշտ ու մաքսիմալ սպասարկվող, այնպես որ սրա վրա անգամ հետագայում տեխնոլոգիական պարտք, որպես ինքնին, չմնա, ու ցանկացած ոք կարողանա այն կարգավորել այնպես ինչպես պետք է։ ճիշտ է, օգտատերային սիրունությունների վրա դեռ աշխատանք գնում է, սակայն կախվածությունների համակարգը դեռ պիտի ճիշտ մշակեմ, ներկայումս այն շատ պրիմիտիվ է, ու ընթացքում կզարգանա։ այնպես որ գոնե լինի production-grade, այսինքն միանգամից այն <<ջարդել>> չլինի :)