նորից բարև՛ :)
2023-12-01 10:43:14+00
բարի օր Ձեզ իմ շատ սիրելի ու շատ երկար սպասած դիտորդնե՛ր։ ես նախամանորյա շեմին բերել եմ մի պարկ փոփոխություններ, կապված էդ ձեր լայֆսմայնդրի ու այլևայլ նախագծերի հետ։
սկսենք հերթով․
- վերջապես կայքը ավելի լավ ու ստաբիլ վիճակում է, քան 2022 թվականին։ դա հիանալի նորություն է, հաշվի առնելով նախորդ շարժչի էնքանա–որ ոճի մեջ գրված լինելն ու աշխատելը, ահավոր շատ զրթ ու զիբիլների առկայությունը և այլն։ որոշակի ռեվամպների արդյունքում կայքի հին գրառումները վերադարձվեցին, տիլդա–բլոգի ինվայտները անջատվեցին ու ճանաչվեցին անվավեր (ընթացքում հնարավոր է վերադարձվեն), դրա տեղը հիմնայնորեն փոխվեց կոդը և դիզայնը, որպեսզի ավելի մարդավարի կայք դառնա։
- տիլդա–բլոգին ավելացվեց նաև որոնման հնարավորություն, որի միջոցով կարաք ֆիլտրեք ուզած գրառումն ու կարդալ։
- բլոգի շարժիչը հիմա սպասարկում ա և՛ անցած շարժչի սպարտայական HTML-ը, և՛ արդեն Markdown-նե՛րը։ յու՛հու․ հիմա գրառում անելն ավելի հեշտ ու մարդավարի կլինի, քանզի այն ավտոմատ ռենդերվում ա դեպի խըտըմըլը:
իսկ հիմա բուն լմդ–ի մասին․ մեր աշխատանքը ՎԵՐՋԱՊԵՍ վերականգնվել է, ու մենք արդեն սկսում ենք անցնել մեր բնականոն վիդեոգործությանը։ իհարկե դրա համար դուք սպասեցիք ամիսներով, սակայն ես նենց չի ձեզանից լավ վիճակում էի, ուղղակի սիրահարվելուց լավ արդյունք երբեք չի ստացվում :/
նոր վիդեոն մի քիչ ավելի գլոբալոտ ա, և իր էսթետիկայով նման գովազդների մասին հոլովակին, սակայն էլի ունի պատմական էքսկուրս ու բոլոր հայ ժողովրդի սիրելի թեմային ա վերաբերվում (հիշեք Ձեր 2006–13 թվերը)։ իսկ ինչ որ վերաբերվում ա մուլտին․․․
ինչ որ վերաբերվում ա մուլտին
այստեղ արդեն ամեն ինչ համարյա թե դասավորվեց իր տեղը․ այն բազմաթիվ անգամներ վերափոխվել ա, իմաստապես փոխվել ա, կերպարներով էլ ա փոխվել, անգամ շորերով ա փոխվել բայց վերջում միայն այս, արդեն մանրից գնացող տարուն ա հասել իր վերջնական իտերացիային։ հիմա մուլտի վրայով սկսվում են ահռելի աշխատանքներ, կոնցեպտին համապատասխանող սցենարներ գրելու, էդ ամեն ինչը ձայնագրելու ու վերջում կոնֆետ մուլտֆիլմ ստանալու համար։
մնացած լուրերի մասին արդեն կտեղեկանաք ստեղ, իմ հարգելի դիտողներ։ ամանորյա մաղթանք եթե ուզեք, կգրե՛մ։