մտքեր – ընտրություններ

2026-06-03 17:39:46.342702+00

հունիսի 7–ին կկայանան խորհրդարանային ընտրությունները, որոնք վճռորոշ դեր են խաղալու Հայաստանի համար․.. այո։ ես չեմ ուզում ապուշ–ապուշ դուրս տալ թե ինչքան կարևորա գնալ ընտրել սրան, նրան, ֆլանին կամ ֆստանին, թեպետ և դա յուրաքանչյուր ոքիս պարտքնա գնալ ընտրության ու կատարել ազատ, բայց խելամիտ ընտրությունը։ բայց ստեղ մի հատ հարցա առաջանում – էդտեղ խելամիտը ո՞րնա, կամ մենք ինչ ենք հասկանում խելամիտի տակ.

քաղաքական խոշոր ագիտացիաները ամեն տեղից չեն թողում կենտրոնանանք և հասկանանք թե որ կուսակցության կամ դաշինքի գաղափարներն են համապատասխան երկրի զարգացմանը և աշխարհահայացքներին։ անգամ մարդիկ անկախ իրենցից կատարում են քարոզչություն ու չեն հասկանում դա (խոսքս ոչ բոլորի մասին է, մեծամասնության ովքեր կլանված լսում են այդ մեդիան)։ ստեղ ակամայից հիշում ես Սերգեյ Դանիելյանի Ք1–ը, որտեղ ասումա «ժողովուրդ ջան, ինձ ընտրեք – ամբողջ երկիրը ծիրանով կլցնեմ»։ դե բնականա որ մարդկանց խոշոր զանգված ընտրումա ոչ թե գաղափարների համար, այլ կոնկրետ անհատների ովքեր ղեկավարում են այդ ուժերը։

ես իմ քաղաքական կարծիքը բնականաբար չեմ ուզում ասել, այս գրառումը առավել նեյտրալ է նմանատիպ հարցերում, դե լայֆսմայնդրն էլ որպես ինքնին քաղաքական զիբիլանոց չի նախատեսվել, բայց գալիք ընտրությունների մասնակիցների զգալի մասը չի ներշնչում ո՛չ հավատ, ո՛չ էլ որևէ հույս որ իրենց ընտրվելու դեպքում երկրում ամեն ինչ այլ է լինելու։ ես որպես Հայաստանի քաղաքացի չեմ դժգոհում երկրի ներկայիս վիճակից, բայց բաներ կան որոնց ես դեմ եմ ու դա դեպի լավագույն ճանապարհը, համենայն դեպս դեռ չի տանում, իմ կարծիքով իհարկե։ կան միավորումներ որոնք էպոտաժային մարքեթինգով ու ներկայացմամբ աշխատում են երիտասարդ ընտրողի վրա, ցուցադրելով «այլընտրանքի» իմիտացիա, կան էլի նորաթուխ կուսակցություններ որոնք իջել են երկնքից ու եսիմ որ հեքիաթն են ներկայացնում։ ընտրելով ֆլանին կմերժենք ֆստանին, բա իհարկե, իսկ ու՞ր մնացին նախընտրական ծրագրերը, առօրեական ու մանր–մունր սոցիալական հարցերից ավելի կարևոր հարցեր ներաոռող, շուրջ ծավալվող տեսլականները, հստակ քայլերի ճանապարհները, որպեսզի հասկանանք թե ում ենք ընտրում։

կամ էլ էդ բանավեճերը որոնք կազմակերպվում են երկրի գլխավոր բթացնող ալիքում․ լրիվ ծաղրածուների հիթ–շքերթ, որտեղ բացի իրար վրա գոռգռալուց ու վիրավորանքների փոխհրաձգությունից ուրիշ բան չեն անում։ մեկը մյուսին անընդհատ մեղադրումա, առանց անգամ հաղորդավարների տրված հարցերին պատասխանելու, կարծես անտեսում են։ ու դա անվանում են «բանավեճ», ոչ թե բազար կամ կիլդիմ։

թե ում կընտրեք դուք – բացառապես ձեր որոշելուննա։ ես ընտրում եմ Չաք Նորրիսին...