մտքեր – հետաքրքիր լինելու մասին

2026-07-19 20:28:29.319267+00

զգացել եմ որ հետաքրքիր լինելը մարդկության մեջ դա բավականին դժվար բանա, հատկապես երբ դու զգում ես որ հենց իմ պարագայում դա գրեթե անհնարինա։ ո՛չ, սա չեմ ասում ինչ–որ ցածր ինքնագնահատականի կամ այլ նմանատիպ բաների պատճառով, այլ որովհետև ես զգացել եմ որ դա պահանջումա խորը փիլիսոփայություն և մարդկանց հասկանալու ջիղ.

առանց վիրավորանքի – մարդկանց զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը — նույնն են. թե՛ իրենց մտքերով, թե՛ գաղափարախոսությամբ, թե՛ անգամ հետաքրքրությունների շրջանակներով։ դիտարկելով այստեղի իմ հին գրառումները, նկատած կլինես, հարգելի ընթերցող, թե ինչքան են եղել ռեֆլեկտիվ խնդիրները մարդկանց հետ իմ մոտ։ ես եղել եմ բավականին երիտասարդ, ու շատ բաներ դեռ չեմ հասկացել, հիմա հասկացել եմ, ոչ ամեն ինչ, բայց գոնե փորձում եմ անկեղծ լինել կարդացողի հետ. տարիների ընթացքում շատ բաներ ուղղվել են, բայց այն կարևոր բաները մնացել են նույնը։ ու ոչ թե իմ մոտ, այլ հասարակության։

ես նկատել եմ թե ինչպես եմ մի որոշ ժամանակ դառնում հետաքրքիր X անձանց համար, և այդ նույն անձինք որոշ ժամանակահատված հետո ինձանից հեռանում են։ ինչու՞ — ախպեր արդեն հետաքրքրության սահմանաչափը այդ մարդկանց մոտ գերազանցել ես։ մոտեցի մի տասը, կամ քսան... տարի հետո։ որովհետև գոյություն ունեն չափորոշիչներ հասարակությանը կամ իրենց հիմնական ենթախավերին համապատասխանելու համար։ իմ պրակտիկայում եղել են որոշակի անձնավորություններ, որոնք իրենց ամենավատ պահին ինձ դիմել են, և ես իրենց ամեն ինչով օգնել եմ – թե՛ աջակցությամբ, թե՛ իմ կյանքի դրվագների փորձով, թե՛ անգամ լավ ու բարի խոսքերով, որովհետև չեմ ունեցել հնարավորություն այդ պահին լինել իրենց կողքը։ ի դեպ, որոշ մարդկանց համար իմ աջակցությունը «լավը չի», թեպետ և ես չեմ հասկանում թե աջակցության լավը կամ վատը որնա, չասեք դրա համար կոնվենցիա կա բոլորը հետևում են ես չէ ։Ճ

արդյունքում ստացվել է այնպես, որ այդ նույն մարդիկ զգացին, որ այս կյանքում «աճել են» և սկսել են, մեղմ ասած, հաբրգել, արգումենտացնելով դա իմ հետ շփվելու «հետաքրքրությամբ»։ հիմա երբ ես այդ մարդկանցից որոշին տեսնում եմ, դե բնականա իրանք ինձ դեմքով էլ են մոռացել, բայց ես իրենց համեստ աչքով եմ տալիս, քմծիծաղով անցնում առաջ, որպեսզի փլյուշները իրենց տեղը հասկանան այս կյանքում։ վատություն կյանքում չեմ անի, քանզի հետաքրքրության բարյերները իրենք են սահմանել։

ցավոք նմանատիպ escapism նկատվում է նույնիսկ հիմա, որոշ անձնավորությունների մոտ ու իմ հանդեպ։ չգիտեմ թե ինչիցա դա գալիս, բայց ես հանգում եմ այն եզրույթին, որ ես մարդկանց հետաքրքիր եմ ըստ իմ օգտակար գործողության գործակցի.

ինչպես հաշվել օգտակար գործողության գործակիցը

շատ պարզ.

հետաքրքրություն = (ինչով_կարաս_օգնած)լինես * արտաքին_տեսք + մտքի_տարբերություն ) / 8

ինչու 8՞ – զի 42։

ինչևէ

հետաքրքիր լինելը մարդկանց համար դա բարդա. որպեսզի ես այդպիսին առհասարակ լինեմ, ինձ անհրաժեշտա չլինեմ իմ նման, լինեմ նման մյուսներին։ կորցնեմ իմ ինքնությունը, որը իրականում ես մի կերպ եմ պահել այս երկար ու ձիգ տարիների ընթացքում։ թեկուզ և դրանց ընդամենը մի չանկն եմ այստեղ թղթավորել, շատ բաներ կան դեռ դարակում են։ ու դեռ կլինեն։

համոզմունքս որ շատ քիչ մարդ կա որ առհասարակ կկանգնի կողքս կամացից դառնումա էական փաստ։ իսկ մնացածը կշարունակեն գնալ առաջ, դե թող գնան, տեսնենք ինչքան կձգեն...